• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Համայնքի մասին

Արգենտինահայ համայնք

Առաջին պատմական հիշատակումները Լատինական Ամերիկայում բնակվող անհատ հայերի մասին վերաբերում են 17-րդ դարին:

Արգենտինայում շատերին է հայտնի գեներալ Խուան Ցեթցի (Հովհաննես Ցեթցյան) անունը, որը ծնունդով Տրանսիլվանիայից էր (Հունգարիա): 1848 թ. նա մասնակցել է Հունգարական հեղափոխությանը, ապա Ղրիմյան պատերազմին: 1859 թ. Ցեթցը ամուսնացել է Բուենոս Այրեսի նախկին նահանգապետ Ռոսասի զարմուհու հետ և 1860 թվականից բնակություն հաստատել Բուենոս Այրեսում:

Բարձր գնահատելով վերջինիս գիտելիքներն ու փորձը ռազմագիտության ասպարեզում, Արգենտինայի նախագահ Սարմիենտոն նրան է վստահել զինվորական կադրերի պատրաստումն ու ռազմական քոլեջի հիմնադրումը երկրում:

1892 թ. Սիրիայից և Եգիպտոսից ժամանող արաբների հետ մեկտեղ սկսվեց նաև հայերի ներհոսքն Արգենտինա, որն առավել ցայտուն բնույթ ստացավ 1910 թվականին, հատկապես թուրքերի կողմից Ադանայում իրագործված առաջին ջարդերից հետո: 1914 թ. Արգենտինայում բնակվում էր 2000 հայ: Թուրքիայից (Կիլիկիա և Իզմիր) ժամանող հայերի ներհոսքը մեծ թափ առավ 20-րդ դարի 20-ական թթ., որպես Մեծ Եղեռնի հետևանք:

Արգենտինա հայերի ժամանման հաջորդ մեծ ալիքը տեղի ունեցավ 1940-50-ական թթ.` կապված Երկրորդ Աշխարհամարտի հետ: Մոտ 10 հազար հայ Արգենտինա ներգաղթեց Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից և Ֆրանսիայից, 1952-53 թթ. 1000 հայ Ռումինիայից և Բուլղարիայից, 1955 թ. 4 հազար` Թուրքիայից:

1962 թ. դրությամբ Արգենտինայում բնակվում էր 40 հազար հայ: 90-ական թթ. նկատվում է Հայաստանից ժամանող հայերի ներհոսք` մոտ 5 հազար:

Ներկայումս հայերի թիվն Արգենտինայում կազմում է մոտ 100 հազար: Հայերի մեծ մասը կենտրոնացած է Բուենոս Այրեսում, մոտ 5 հազարն ապրում են Կորդոբա նահանգում: Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Ռոսարիոյում, Մար դել Պլատայում, ինչպես նաև Միսիոնես, Մենդոսա, Նեուկեն, Ռիո Նեգրո, Սանտա Կրուս նահանգներում:

Հայկական ավանդական ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններն իրենց գործունեությունն իրականացնում են մշակութային, հայրենակցական, բարեգործական և մարզական միությունների, ինչպես նաև պարբերականների միջոցով:

Համայնքն ապրում է ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով: Գործում են Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի և Կորդոբայի մասնաճյուղերը (արգենտինահայ առաջին կազմակերպությունն է, հիմնադրվել է 1911 թ.), «Արմենիա» մշակութային ընկերակցությունը (ստեղծվել է 1951 թ. ՀՅԴ հովանավորությամբ), ՀՅԴ, ՌԱԿ. ՍԴՀԿ տեղական կազմակերպությունները` իրենց մշակութային, կրթական, երիտասարդական և մարզական ենթակառույցներով, ՀՕՄ-ի մասնաճյուղը, Արգենտինահայ մշակութային միությունը, Մարաշի, Հաճընի հայրենակցական միությունները, «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան մասնաճյուղը, հայ-արգենտինյան առևտրաարդյունաբերական պալատը, «El Deportivo Armenio» սպորտային ակումբն ու այլ կազմակերպություններ:/

Համայնքի կենտրոնական մարմինը Հայաստանեայց Առաքելական եկեղեցու հոգաբարձությունն է` «Հայ Կենտրոն» անվամբ:

Կազմակերպություններին կից ստեղծված են 5-ական պարախմբեր և երգչախմբեր:

Բուենոս Այրեսում գործում են 6 հայ առաքելական (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Պողոս Պետրոս, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Երրորդություն), 1 կաթոլիկ (Նարեկա Սուրփ Տիրամայր) և 2 ավետարանական եկեղեցիներ: 1990 թվականից Արգենտինայի թեմի առաջնորդն է Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:

Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Սահակ Բագչեջյան վարժարանը:

1968 թ.-ից Բուենոս Այրեսում գործում է հայ-արգենտինյան դպրոցը: Այն պատկանում է Բուենոս Այրես քաղաքի կառավարությանը (Երևանի Արգենտինյան Հանրապետության դպրոցի քույր կրթօջախն է) և գործում է պետական ծրագրով: Աշակերտներն արգենտինացիներ են, որոնց տրվում են գիտելիքներ Հայաստանի պատմության և մշակույթի մասին, ուսուցանվում են հայկական երգեր և պարեր:

Ներկայումս Արգենտինայում լույս է տեսնում 7 հայկական թերթ` «Սարդարապատ»` /հայերեն և իսպաներեն/ և «Արմենիա» /հայերեն և իսպաներեն/ շաբաթաթերթերը, «Նոր Սևան» /հայերեն և իսպաներեն/, «Generacion 3» /իսպաներեն/, «Վարդանանք» /իսպաներեն/, «Արարատ» /իսպաներեն/, «Նոր Հաճըն» /հայերեն և իսպաներեն/, «Տիբեթ» /իսպաներեն/պարբերաթերթերը: Իսպաներեն լեզվով եթեր են հեռարձակվում մեկից երկու ժամ տևողությամբ հայկական 9 ռադիոծրագրեր:

Արգենտինայի հայ համայնքը մեծ հեղինակություն է վայելում երկրում և համարվում է ամենակազմակերպված և բարեկեցիկ ազգային փոքրամասնություններից մեկը: Արգենտինահայերը հիմնականում միջին կարգի գործարարներ են, մեծաթիվ են պետական ծառայողները, բժիշկները, իրավաբանները, արվեստի գործիչները: Արգենտինայում համընդհանուր ճանաչում և բարի համբավ են վայելում գործարար Էդուարդո Էուռնեկյանը, ԱՀ արդարադատության նախկին նախարար, Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը, կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանը, նկարիչ Խորխե Դեմիրջյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և այլոք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: