• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

02 հլս, 2025

Մարտի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Ֆերնանդո Ադոլֆո Իգլեսիասի և Սենատի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի հանձնաժողովի նախագահ Ֆրանսիսկո Մանուել Պաոլտրոնի հետ։

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր և հետաքրքրված է Արգենտինայի հետ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն արժևովում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլև երկրի կառուցողական դիրքորոշումը Հայաստանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային դերակատարների աջակցությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին կարևոր է Հարավային Կովկասում առավելապաշտական նկրտումների զսպման և կայունության ապահովման համար:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերը:

Արարատ Միրզոյանն Արգենտինայի խորհրդարանականներին ներկայացրել է Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ տարածաշրջանում խաղաղության իրական հնարավորություն կա և այն կարող է կյանքի կոչվել Հայաստանի և Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հիմքում դրված առանցքային սկզբունքների հարգման միջոցով: Այս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: