• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարային շնորհվել է ՀՀ ԱԳՆ երկրորդ կարգի պատվո շքանշան

02 հլս, 2025

Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարային պարգևատրել է ԱԳՆ երկրորդ կարգի պատվո շքանշանով:

Արգենտինայում ՀՀ դեսպանությունում անցկացված՝ շքանշանի հանձնման պաշտոնական արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը, Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը և ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպան Մարիանո Վերգարան:

Ելույթների ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Արգենտինայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առկայությունը, վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան, ձեռքբերումները, Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ բարդ իրավիճակներում և վայրիվերումների պայմաններում փորձությունների հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը: Առանձնացվել է այս ժամանակաշրջանում դեսպան Վերգարայի ունեցած նշանակալի ներդրումը:

Միջոցառմանը ներկա են գտնվել Արգենտինայի ԱԳՆ, Բուենոս Այրեսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: