• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի աշխատանքային այցը Արգենտինա

02 հլս, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի աշխատանքային այցը Արգենտինա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Մարդու իրավունքների համաշխարհային 3-րդ ֆորումին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 21-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարի տեղակալ, դեսպան Պաբլո Անսելմո Տետտամանտիի հետ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համատեղ ջանքերը դրանց զարգացման ուղղությամբ: Կողմերը գոհունակություն են հայտնել նաև բազմակողմ հարթակներում համագործակցության մակարդակից:

Անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Վահե Գևորգյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան վճռի անվերապահ իրականացման անհրաժեշտությունը։ Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Մարտի 22-ին Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի պաշտպանության նախարար Խորխե Տայանայի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են կատարել պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։

Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: