• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում

04 հլս, 2025

Բուենոս Այրեսում ապրիլի 22-24-ը տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Կիրակի` ապրիլի 22-ին, Հայ կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերին նվիրված պատարագ: Պատարագից հետո եկեղեցուն հարող «Արմենիա» անունը կրող հրապարակում կայացավ զոհերի հուշարձանին ծաղկեպսակի զետեղում: Ներկա էին Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմը և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներ, արգենտինահայեր:

Ապրիլի 23-ին Վիսենտե Լոպես քաղաքում տեղի ունեցավ «Վիսենտե Լոպեսում Հայաստանի մշակույթի շաբաթ»-ի բացման արարողությունը: Միջոցառմանն այլոց թվում ներկա էր և ելույթ ունեցավ Վիսենտե Լոպեսի քաղաքապետ Խորխե Մակրին, որը, բարձր գնահատելով հայերի դերը երկրի կյանքում, դատապարտեց Հայոց ցեղասպանությունը և վերահաստատեց քաղաքային իշխանությունների աջակցությունը հայ համայնքին: Արարողությունից հետո տեղի ունեցավ հայտնի արգենտինահայ նկարիչ Խորխե Դեմիրճյանի նկարների ցուցահանդես և ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին Վիսենտե Լոպեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ արգենտինահայեր:

Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որին ելույթ ունեցավ Բուենոս Այրես քաղաքի կառավարության կրթության նախարար Էստեբան Բուլրիչը: Նա դատապարտեց մարդկության դեմ գործած նմանատիպ հանցանքները` կարևորելով զոհերի հիշատակը վառ պահելու առաքելությունը, ինչը շատ կարևոր է հետագայում նման ոճրագործությունները կանխելու համար:

Պատարագից հետո Է. Բուլրիչը և ՀՀ դեսպանության խորհրդական Հ. Հակոբյանը ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:
Այնուհետեւ «Սիրանուշ» սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ձեռնարկ` Բուենոս Այրեսի քաղաքային իշանությունների ներկայացուցիչների, Արգենտինայում ՀՀ դեսպանության անձնակազմի, արգենտինահայ հոգևոր առաջնորդների և մեծաթիվ արգենտինահայերի մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: