• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուենոս Այրեսում նշվել է Հանրապետության օրը

04 հլս, 2025

Մայիսի 29-ին Բուենոս Այրեսում նշվեց Հանրապետության օրը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում` Արգենտինայում եւ Չիլիում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանի կատարած աղոթքից եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձն ընթերցելուց հետո հանդիսությունը տեղափոխվեց Մայր տաճարի հարեւանությամբ` Թեքեյան մշակութային միության բակում գտնվող Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ:

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Գիսակ արք. Մուրադյանը եւ համայնքային կառույցների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Սարդարապատի հերոսների հուշարձանի մոտ: Ելույթներով հանդես եկան Բուենոս Այրեսի «Սարդարապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ՌԱԿ Հարավային Ամերիկայի մասնաճյուղի ատենապետ Սերխիո Նահապետյանն ու դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Դեսպանն իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի համաժողովրդական հերոսամարտերի շնորհիվ 6 հարյուրամյակների ընդմիջումից հետո ծնունդ առավ եւ իբրեւ ինքնուրույն պետություն միջազգային թատերաբեմ վերադարձավ Հայաստանի Հանրապետությունը: …Չնայած իր գոյության կարճ ժամանակահատվածին, առաջին Հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի ու ժողովրդի զարգացման համար, ամենակարեւորը` այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր` պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն»: Այնուհետեւ Վլադիմիր Կարմիրշալյանը նշեց, որ «ազատության եւ անկախության ոգին էր, որ տասնամյակներ հետո պոռթկաց Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում»:

Միջոցառումն ավարտվեց մասնակիցների կողմից «Սարդարապատ» երգի կատարմամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: