• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիա և Հայաստան 1914-1918. Դիվանագիտական փաստաթղթերի հավաքածու» իսպաներեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը

07 սեպ, 2025

Ապրիլի 27-ին Բուենոս Այրեսի «Միջազգային հարաբերությունների արգենտինյան կենտրոնում» (C.A.R.I.), Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Աքյան գրաֆիկա» հրատարակչության նախաձեռնությամբ կայացավ Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիա և Հայաստան 1914-1918. Դիվանագիտական փաստաթղթերի հավաքածու» իսպաներեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:

Պատմաբաններին քաջ հայտի դիվանագիտական փաստաթղթերի այդ հավաքածուի իսպաներեն լեզվով թարգմանության ու տպագրության նախաձեռնողն ու հովանավորն է 89-ամյա արգենտինահայ Անահիտ Բարիկյանը: Գերմաներենից գիրքը թարգմանել է ճանաչված թարգմանչուհի, իրավաբան Բեատրիս Էլբերտը, տպագրությունն իրականացվել է«Աքյան Գրաֆիկա» հրատարակչությունում:

Գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, հիմնական բանախոսներն էին Արգենտինայի Գերագույն դատարանի անդամ Ռաուլ Սաֆարոնին, Արգենտինայի Վերահսկիչ պալատի նախագահ Լեանդրո Դեսպույը, Արգենտինայի նախկին արդարադատության նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, «Միջազգային հարաբերությունների արգենտինյան կենտրոնի» վարչության անդամ դեսպան Լուիս Մենդիոլան, Բուենոս Այրեսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ռոբերտո Մալխասյանը:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Արգենտինայի ԱԳՆ-ի պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, համալսարանական դասախոսներ, ուսանողներ, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: