• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Արգենտինայում

07 սեպ, 2025

Ապրիլի 25-ին Բուենոս Այրեսի խորհրդարանի “Ոսկեզօծ դահլիճում” Արգենտինայի համայնքային կառույցների եւ ՀՀ դեսպանության համատեղ նախաձեռնությամբ կայացավ հանդիսավոր երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:
Միջոցառման հիմնական բանախոսներն էին Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Ազգային կոնգրեսի պատգամավոր, “Արմատական քաղացիական միության” նախագահ Ռիկարդո Ալֆոնսինը, Բուենոս Այրեսի կառավարության աշխատակազմի ղեկավար Հորասիո Լառռետան, մայրաքաղաքի խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Պույը:

Հանդիսավոր երեկոյին մասնակցեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լատինական Ամերիկայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների ներկայացուցիչներ, մայրաքաղաքի քաղաքական-հասարակական, իրավապաշտպան կազմակերպությունների, արգենտինահայ համայնքային կառույցների երեք հարյուրից ավելի անդամներ, բազմաթիվ լրագրողներ:

Ելույթ ունեցողները նշեցին, որ “հակառակ օսմանյան իշխանությունների կողմից հայ ազգի բնաջնջման փորձերին` հայերն այսօր թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, ապացուցեցին իրենց ապրելու ու արարելու իրավունքը”: Նրանք կոչ արեցին Թուրքիայի կառավարությանը հաշտվել սեփական անցյալի հետ, ընդունել եւ դատապարտել 96 տարի առաջ հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունը:

Նախօրեին` ապրիլի 24-ին, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում կայացած Սուրբ Զատիկի պատարագից հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ զետեղեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Ապրիլի 24-ի երեկոյան պետական “Encuentro” /Հանդիպում/ հեռուստաալիքով ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի “Հայոց ցեղասպանություն” փաստավավերագրական կինոնկարը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: