• English
  • Հայերեն
  • Español
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Արգենտինայում

07 սեպ, 2025

 Սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող «Արգենտինա-Հայաստան» կրթօջախում կայացել է հանդիսությունª նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 19-րդ տարեդարձին:
«Արգենտինա-Արմենիա» կրթօջախը կառուցվել եւ արգենտինական իշխանություններին է նվիրվել քույր ու եղբայր Սիրանուշ եւ Պողոս Արզումանյանների կողմից, որոնք այդպիսով երախտագիտություն են հայտնել Արգենտինայի կառավարությանն ու ժողովրդին իրենց ու ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ այս հեռավոր ափերում ապաստան գտած հազարավոր հայերի անունից:
Կրթօջախը գործում է 1968 թվականից, նրա բացման արարողությանը մասնակցել է Արգենտինայի նախագահ Խուան Կարլոս Օնգանիան: Այսօր Արգենտինայի ու Հայաստանի միջեւ բարեկամությունը խորհրդանշող դպրոցում սովորում են 400 աշակերտներ, բոլորն էլª տեղացիներ: Սկսած 1991 թվականից դպրոցում մշտապես հանդիսավոր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության տոնը, կազմակերպվում են այլ միջոցառումներª նվիրված հայ ժողովրդի պատմության կարեւոր իրադարձություններին:
Սեպտեմբերի 24-ին կայացած միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների, Հայ Առաքելական եւ Հայ Կաթողիկե եկեղեցիների, արգենտինահայ համայնքային կառույցների եւ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, կրթօջախում ուսանող աշակերտների ծնողներ:
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին «Պողոս եւ Սիրանուշ Արզումանյան» հիմնադրամի նախագահ Ալբերտո Ջերեջյանն ու Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Միջոցառումը եզրափակվեց դպրոցի աշակերտների համերգով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Խ. Ա. Պաչեկո դե Մելո 1922, C1126, Բուենոս Այրես,
Արգենտինյան Հանրապետություն

Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: